02/12/2011 16:37
Պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Արցախի նախագահի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին դեկտեմբերի 1-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղի դերը Արցախի զարգացման գործում և հատուկ շնորհակալություն հայտնել նրա տնօրեն Խորխե Մյուրեքյանին հայրենանվեր գործունեության համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: