02/12/2011 17:04
Արցախի նախագահը հանդիպել է արգենտինահայ երիտասարդներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել արգետնինահայ մի խումբ երիտասարդների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատկազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը ներկայացրել է Արցախի կյանքը, ձեռքբերումներն ու խնդիրները և պատասխանել ներկաների հարցերին:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
02/01/2025 16:53
31/12/2024 11:05