02/12/2011 11:13
Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մերկասառույց է Սելիմի լեռնանցքում: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով առայժմ փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի հատվածում ձյան առատ տեղումների պատճառով երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: