02/12/2011 10:51
Խորվաթիան կանդամակցի ԵՄ-ին 2013թ.-ին
Եվրոպական խորհրդարանն իր նստաշրջանում հավանության է արժանացրել Խորվաթիայի` ԵՄ-ին անդամակցելու որոշումը:
Այդ որոշման օգտին է քվեարկել 564 պատգամավոր, դեմ են քվեարկել 38-ը, ձեռնպահ` 32-ը:
Իր հերթին, Խորվաթիան պարտավորվել է իրականացնել բարեփոխումներ արդարադատության ոլորտում: Զագրեբը խոստացել է բարելավել իրավիճակը մարդու իրավունքների և ազատությունների տեսանկյունից, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիայի մակարդակը:
Հաջորդ քայլը կլինի ԵՄ-ի և Խորվաթիայի միջև համաձայնագրի ստորագրումը, ինչից հետո այն պետք է հավանության արժանացնեն ԵՄ 27 երկրները, և սպասվում է, որ Խորվաթիան կդառնա ԵՄ 28-րդ անդամը 2013թ.-ին: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: