02/12/2011 10:08
ԵՄ երկրներն իրենց դեսպաններին հետ են կանչում Իրանից
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Եվրամիության երկրները որոշել են իրենց դեսպաններին հետ կանչել Իրանից:
Միևնույն ժամանակ, նույն ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ սահմանվել են նաև լրացուցիչ պատժամիջոցներ՝ Իրանի իշխանությունների հետ առնչություն ունեցող 179 անձանց և հաստատությունների նկատմամբ: Հանդիպման ժամանակ առաջարկ էր եղել նաև արգելել իրանական նավթի ներմուծումը, սակայն այն չէր ընդունվել:
Հիշեցնենք, որ Իտալիան Իրանից արդեն հետ է կանչել իր դեսպանին, միևնույն ժամանակ, քննարկում է այնտեղ իր դիվանագիտական առաքելության գործունեության դադարեցման հնարավորությունը: Թեհրանում իր դեսպանատան բոլոր աշխատակիցներին հետ է կանչել նաև Մեծ Բրիտանիան: