02/12/2011 20:26
Դեկտեմբերի ութին Հայաստան կժամանի Միշել Սլեյմանը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն: