02/12/2011 09:50
Ս. Նիկոյանը՝ ԱԺ նախագահ, Է. Շարմազանովը՝ փոխնախագահ
Նախօրեին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, որը ղեկավարել է ՀՀԿ ղեկավար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի թեկնածությունը, ով այժմ խորհրդարանի փոխնախագահն է և ԱԺ նախագահի պաշտոնակատարը:
Գումարված գործադիր մարմնի և խորհրդի նիստում որոշվել է նաև, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում, որպես թեկնածու, կառաջադրվի ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: