02/12/2011 11:47
Սարկոզին կոչ է արել չեղյալ համարել Շենգենյան համաձայնագիրը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել Շենգենյան համաձայանագիրը` ԵՄ-ում ազատ տեղաշարժվելու հետ կապված:
Նրա խոսքերով, այլևս չի կարող լինել Եվրոպա, որն իր ներսում հետևում է ազատ տեղաշարժման սկզբունքներին և չի վերահսկում իր արտաքին սահմանները` Շենգենը պետք է վերանայել:
Սարկոզին հայտարարել է նաև, որ եթե Եվրոպան իրեն «չհավաքի», այն կարող է վերանալ, եվրոպական ճգնաժամի կենտրոնում` եվրոյի ճգնաժամն է. «դա ամենասարսափելի ճգնաժամն է, այն կարող է ամեն ինչ քայքայել»: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: