02/12/2011 15:42
ՄԱԿ-ը զգուշանում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլլայը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել` Սիրիայի քաղաքացիական բնակչությանը Դամասկոսի անխիղճ բռնաճնշումներից պաշտպանելու համար:
Նրա խոսքերով, եթե չդադարեցվեն սիրիական իշխանությունների գործողությունները, ապա դրանք կհանգեցնեն իսկական քաղաքացիական պատերազմի: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: