02/12/2011 10:04
Այսօր երեկոն հագեցած կլինի Վերդիի երաժշտությամբ
Ժնևի Օպերային թատրոնի մեներգչուհի, «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի նախագահ Վարդուհի Խաչատրյանը և դաշնակահար, կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը Ջ. Վերդիի մահվան 110-րդ տարելիցին նվիրված համերգով Ժնևում` հոկտեմբերի 9-ին, արդեն հասցրել են հանդես գալ:
Այսօր աշխարհահռչակ հայ երաժիշտներն Առնո Բաբաջանյան համերգասրահում նույն ծրագրով ելույթ կունենան նաև հայ հանդիսատեսի համար:
Երեկոյան ժամը 19:00-ին կայանալիք Վերդիի մահվան 110-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում կհնչեն հատվածներ Վերդիի «Տրուբադուր», «Դոն Կարլոս», «Պարահանդես-դիմակահանդես», «Նուգոդոնոսոր», «Սեմիրամիդա», «Ճակատագրի ուժը» և «Սիցիլիական ժամերգություն» օպերաներից, ինչպես նաև Ջ. Պուչչինիի, Ա. Բոյտոի, Ջ. Ռոսսինիի, Վ. Բելլինիի, Ֆ. Լիստի և Պ. Մասկանի ստեղծագործություններից: