02/12/2011 11:02
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Այսօր հյուսիս-արևմուտքից դեպի մեր տարածաշրջան է շարժվում տեղումնաբեր զանգված, որը երեկոյան ժամերին առանձին շրջաններում տեղումների պատճառ կդառնա: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին մի փոքր կբարձրանա:
Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մերկասառույց, լեռներում և լեռնանցքներում բուք, ցածր տեսանելիություն հյուսիսային կեսում:
Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +2+4, գիշերը` -1-3: