03/12/2011 11:22
Իրանի դեմ պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունենում
Պատժամիջոցները, որոնք կիրառվել են միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ այդ երկրի վրա թողնում են շատ լուրջ հեևանքներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:
Նրա խոսքերով այդ մասին են խոսում իրանական վարչակազմի վերջին գործողությունները, որը ըստ Քլինթնի, Իրանը կատարում է անելանելիությունից ելնելով. Խոսքը գնում է ամբոխի դրդմանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակվելու համար և ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձը:
Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը անելու է ամեն հնարավորը, Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններին մտահոգում են Իրանի սադրիչ գործողությունները: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: