03/12/2011 14:59
Իրաքը դեմ է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը
Իրաքի իշխանությունները դեմ են Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:
Նրա խոսքերով` Իրաքը դեմ է մեկ այլ պետության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը` անկախ դրանց պատճառներից, քանի որ դրանք նախ և առաջ ազդում են ժողովրդի վրա, ոչ թե իշխող վարչակազմերի:
Մալիքին նշել է, որ այն երկրները, որոնք կարծում են, թե հեռու են «տարածաշրջանում փչող փոփոխությունների քամիներից, կարող են հայտնվել մրրիկի կիզակետում»: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը: