03/12/2011 13:32
«Հզոր ապագա» կուսակցությունը կպաշտպանի Սերժ Սարգսյանին
«Այս պահին ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը գնահատում են դրական, քանի որ կատարված բարեփոխումները ի նպաստ ժողովրդի են տեղի ունենում և նախագահը կարողացավ կատարել քայլ, որը երկիրը տանում է դեպի ամրապնդում և յուրաքանչյուր փոփոխությունը բերում է իր դրական արդյունքը երկրի զարգացման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը:
Նրա խոսքերով, ՀՀ-ում երկար տարիներ չի եղել մի այնպիսի դեպք, որ գործող գեներալ ձերբակալվի և բանախոսը օրինակ բերեց Հովհաննես Թամամյանի դեպքը և այլ նույնատիպ այլ դեպքեր:
«Մենք կուսակցության խորհրդի նիստում որոշել ենք պաշտպանել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում»,-ընդգծեց Ա. Կիրակոսյանը:
Ըստ նրա, իրենք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձին, ունեն մարզային գրասենյակներ`Շիրակի մարզում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում և ունեն 2.500-3.000 կուսակցական անդամներ:
Ա. Կիրակոսյանը ասաց, որ իրենք կուսակցության հիմնական անդամները երիտասարդներն են և հիմա իրենք կատարում են մարզական այցեր, աշխատում բնակչության հետ:
Անդրադառնալով «Հզոր ապագա» կուսակցության գաղափարախոսական հենքին, նա նշեց, որ իրենք առաջարկում են ակտիվացնել մարզային կյանքը, մարզերի երիտասարդների համար ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր
մարզ լինի երիտասարդներով համալրված:
Նա նշեց, որ իրենց կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած է լիբերալիզմը, իսկ «Հզոր ապագա» կուսակցությունը ստեղծվել է 2011թ.-ի փետրվարին:
Ա. Կիրակոսյանը հավելեց, որ մինչև այս պահը իրենք զբաղված են եղել կուսակցական շինարարությամբ և այժմ սկսում են իրենց ակտիվությունը: