03/12/2011 12:50
Ավստրալիայի իշխող կուսակցությունը կողմ միասեռ ամուսնություններին
Ավստրալիայի իշխող Լեյբորիստական կուսակցությունը իր համագումարում կողմ է քվեարկել միասեռ ամուսնություններին:
Սակայն դա չի նշանակում, որ նրանք կողմ են քվեարկելու այդ օրինագծին, երբ այն դրվի խորհրդարանի քննարկմանը 2012թ-ին:
Այսպես, Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը դեմ է ընտանեկան օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելուն:
Հիշեցնենք, որ այժմ միասեռ ամուսնությունները օրինականացված են մի շարք եվրոպական երկրներում`Հոլանդիայում, Բելգիայում, Իսպանիայում, Շվեդիայում և Պորտուգալիայում, ինչպես նաև Հարավաֆրիկյան հանրապետությունում, Իսլանդիայում և Արգենտինայում: Այդ մասին հաղորդում է Ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: