03/12/2011 11:37
Բակո Սահակյանը հանդիպում է Էդուարդո Էռնեկյանին
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել հայտնի սփյուռքահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին սատարելու համար` ընդգծելով, որ դա մեծապես նպաստում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը: