03/12/2011 14:12
«Ռուսատանը պատրաստ է աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ»
«Ռուսաստանի գործոնը ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային քաղաքական կյանքի համար առանձնահատուկ երևույթ է։ Ռուսական գործոնն առկա է նույնիսկ այնտեղ, որտեղ դժվար է պատկերացնել նրա ներկայությունը։ Ռուսատանն այն պետությունների շարքին է դասվում, որոնք չեն կորցնում իրենց համաշխարհային նշանակությունը։ Հայաստանի համար ևս կարևոր է, թե Ռուսաստանն ինչպիսի պատկերացումներ ունի Անդրկովկասի զարգացման վերաբերյալ, որովհետև Ռուսաստանը կամա, թե ակամա իր համար ավանդական պատկերացումների գերի է, ինչի արմատները գալիս են դարերի խորքից»,- խոսելով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ռուսական գործոնի ազդեցությանը, քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի դերակատարությունն այստեղ «մի քիչ չափազանցված է», քանի որ Ռուսասատանը միշտ համաձայն է այն ամենին, ինչ ներկայացնում է Հայաստանի ցանկացած իշխանություն։ Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի համար այնքան էլ կարևոր չէ, թե Հայաստանի ներսում որ քաղաքական ուժն է դառնում գերիշխող։ «Ռուսատանը պատրաստ է Հայաստանում աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ»,- ասաց Ս. Շաքարյանցը։