05/12/2011 13:03
«Մելամաղձություն»-ը լավագույն եվրոպական ֆիլմ
Լարս Ֆոն Տրիերի «Մելամաղձություն» ֆիլմը Բեռլինում տեղի ունեցած Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆիլմ:
Հիշեցնենք, որ ֆիլմի հեղինակը հայտնվել էր Կաննում վեճի կենտրոնում, երբ կատակով հայտարարել էր դեպի Հիտլերն իր համակրանքի մասին, և հայտարարվել էր անցանկալի անձ:
Այդ դեպքից հետո նա բազմիցս գրավոր և բանավոր ներողություն էր խնդրել այդ միջադեպի համար:
Նա Բեռլին չէր ժամանել, իսկ նրա օգնականը հայտարարել է, որ Լարսը խնդրել է բոլորին ողջունել և ժպտալ:
Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ է ստացել «Մելամաղձություն» ֆիլմի օպերատոր Մանուել Ալբերտո Կլարոն: Այդ մասին հաղորդում է «newsru.com» կայքը: