05/12/2011 12:30
Բրյուսելը Եվրոպայի ամենամահմեդական քաղաքն է
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մահմեդականներն այժմ կազմում են բնակչության մեկ քառորդը: Այդպիսի տվյալներ է հրապարակել Լովենի Կաթոլիկ համալսարանը, որը Բելգիայի ֆրանսալեզու ճանաչված համալսարաններից մեկն է:
Բրյուսելում բնակվում է 300.000 մահմեդականներ, իսկ դա նշանակում է, որ Բրյուսելն այժմ դարձել է Եվրոպայի ամենամահմեդական քաղաքը: Այդ մասին հաղորդում է «argumenti.ru» կայքը: