05/12/2011 17:04
Թուրքիան պատասխանատու է Դերսիմում տեղի ունեցած ջարդերի համար
Թուրքիայում բնակչության մեծ մասը կարծում է, որ այդ երկիրը պատասխանատու է Դերսիմում տեղի ունեցած ջարդերի համար: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի Թունջելի նահանգում անցկացված հարցման արդյունքում բնակչության 71 % դրական է գնահատել Էրդողանի՝ Դերսիմում տեղի ունեցած ջարդերի կապակցությամբ ներողություն խնդրելու հանգամանքը, իսկ 39 % չի համաձայնել վարչապետ Էրդողանի կողմից արվող հայտարարությանը:
Հարցվածների 69.3 % կարծում է, որ Դերսիմում տեղի ունեցած ջարդերի համար պետք է ներողություն խնդրի նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:
Աղբյուրը նաև նշում է, որ հարցվածների 45 % կարծում է, որ Դերսիմում տեղի ունեցած ջարդերի համար պատասխանատու է պետությունը, իսկ 18 %-ը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:
Հարցվածների մեծ մասը չեն կարծում, որ այդ ամենի համար պատասխանատու է Քեմալ Աթաթուրքը:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում անդրադարձել էր 1937-1938 թվականներին Դերսիմում (ներկայիս Թունջելի) Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացված քրդերի սպանդին և ներողություն խնդրել դրա համար: