05/12/2011 10:17
Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կբարձրանա
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Առաջիկա օրերին ամբողջ տարածաշրջանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան 1-6մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 12-15մ/վրկ, լեռնանցքներում հնարավոր է բուք:
Թեև տեղումներ չեն դիտվի, քամու պատճառով առանձին հատվածներում հնարավոր է ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին մի փոքր էլ կբարձրանա: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մերկասառույց:
Meteo-tv-ի հաղորդմամբ, մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների, պարզ եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +5+7, երեկոյան -1+1: