06/12/2011 10:29
Բելգիայում երկարատև ճգնաժամից հետո ձևավորվել է կառավարություն
Բելգիայում երկարատև ճգնաժամից հետո ձևավորվել է կառավարություն, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը այսօր, երբ թագավորական պալատում կմասնակցի երդմնակալության արարողությանը:
Նոր կառավարությունը բաղկացած կլինի 13 նախարարներից, որոնք կներկայացնեն սոցիալիստների, քրիստոնեա-դեմոկրատների և լիբերալների ընդլայնված կոալիցիան:
Կառավարության ձևավորման հիմնական սկզբունքը` ֆրանկոֆոն և ֆլամանախոս ներկայացուցիչների ներկայությունն է:
Կառավարության ղեկավարն է Էլիո դի Ռուպոն` վերջին 40 տարվա մեջ առաջին ֆրանկաֆոն վարչապետը: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն: