06/12/2011 10:38
Վիլնյուսում հանդիպել են ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարները
Վիլնյուսում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է արվել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի:
Բանակցությունների օրակարգում է եղել նաև ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը: