06/12/2011 11:14
Վերին Լարսի ուղղությամբ երթևեկելը շարունակում է վտանգավոր մնալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ի ժամը 14.00-ի դրությամբ բացվել է Բերդ-Ճամբարակ լեռնանցքը, բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի հատվածում ձյան առատ տեղումների պատճառով երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո: