07/12/2011 12:18
Արթուր Աբրահամ. «Հունվարին սկսվելու է իմ կարիերայի նոր փուլը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում մենամարտելու է Պաբլո Օսկար Նատալիո Ռոզարիո Ֆարիասի հետ:
«Բոլոր երկրպագուների համար ուզում եմ լավ մենամարտ անցկացնել: Շատ բան եմ սովորել իմ վերջին պարտությունից, սակայն եկել է առաջ նայելու և նոր մարտերին նախապատրաստվելու ժամանակը: Ուզում եմ վերադարձնել երկրպագուների սերն ու հարգանքը, իսկ դրա համար հունվարի 14-ին ինձ համոզիչ հաղթանակ է պետք: Հունվարին սկսվելու է իմ կարիերայի նոր փուլը: Մտադիր եմ կրկին պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն: