07/12/2011 17:55
«Մեծերին սովետական դինոզավրեր են համարում և արհամարհում»
«Հայերը մարդկությանը փրկեցին հաննիբալիզմից, մարդուն` մարդ դարձրին, իսկ հիմա մենք ենք կանգնած կործանման վտանգի առաջ»,- խոսելով հայկական մշակույթի վիճակի մասին` ասաց գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը:
Նրա խոսքերով` այսօր անպատասխանատու մարդիկ զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ և քարոզելով հակահայկականը` ջուր լցնում թուրքի ջրաղացին. «Եթե Մշակույթի նախարարը կասկածի տակ է դնում տոլմայի ու լավաշի հայկական ինքնությունը, եթե հազարամյակների պատմություն ունեցող հայկական խոհանոցը` որպես այդպիսին, չի ընդունվում, ինչի՞ համար են համապատասխան գերատեսչություններն աշխատավարձ ստանում»,- հարցրեց գրողը:
Լ. Ավետիսյանի խոքերով` պատկան մարմինները զբաղված են միայն շոու-բիզնեսին զարկ տալով, իսկ հեռուստաալիքներն էլ օտարամոլություն և մեծերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կոչ են անում. «Այսօր ջահելները տատիկ պապիկներին սովետական դինոզավրեր են անվանում և արհամարհում` կարծելով, որ սովորելու ոչինչ չունեն»: