07/12/2011 12:02
Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Սաչդևի հետ
«Հին ձեռքեր» թիմը, որի կազմում հանդես է գալիս նաև հայ ճանաչված շախմատիստ Ռաֆայել Վահանյանը, 2:2 հաշվով ոչ-ոքի է արձանագրել «Ձնծաղիկների» հետ Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում անցկացվող մրցամարտի 4-րդ տուրում: Վահանյանը միավորը կիսել է Սաչդևի հետ:
Ավելացնենք, որ, ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հաշվետու տուրից հետո «Հին ձեռքերն» առջևում է ընդհանուր 9,5:6,5 հաշվով: