08/12/2011 15:40
ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին
Երեկ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի՝ հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջև: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելություն իրականացման գործում: