08/12/2011 18:07
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի խատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հատուկ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների բնակարանային խնդիրների և «Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցերին:
Նախագահ Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրամասերից մեկը, որից մեծապես կախված է վերջինիս արդյունավետ իրականացումը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: