08/12/2011 17:43
Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանձնաժողովի նոր կազմը հետևյալն է` Նարինե Նարիմանյան-ԼՂՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ), Շահեն Այդինյան- ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ
Մխիթար Գրիգորյան-ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, Ալբերտ Խաչիյան-ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, Սեևակ Հակոբյան-ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ, Լենստոն Ղուլյան-ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, Կարեն Դանիելյան-ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար):