08/12/2011 12:06
Բաշար Ասադը պնդում է. Չի' հրահանգել ցույցերը ցրել բռնի ուժով
ԱՄՆ պետքարտուղարությունում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անվանել են խելագար. «Ասադը կամ լրիվ կտրվել է իրականությունից, կամ խելքը գցել»,- հայտարարել է կառույցի պաշտոնական ներկայացուցիչը, ում խոսքերը փոխանցում է Utro.ru-ն:
Ավելի վաղ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիրիայի ղեկավարը նշել էր, որ շարունակական բախումներում հիմնականում զոհվում են իշխող վարչակարգի կողմնակիցները, ոստիկաններն ու զինվորները: Նա նաև ընդգծել է, որ չի հրահանգել ցույցերը ցրել բռնի ուժով, քանի որ. «Մենք չենք սպանում մեր մարդկանց: Աշխարհում ոչ մի կառավարություն չի սպանում իր իսկ քաղաքացիներին, եթե, իհարկե, չի ղեկավարվում խելագառ մարդու կոցմից»,-մասնավորապես ասել է Ասադը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հակաիշխանական բողոքի ակցիաների մեկնարկից բախումների զոհ են դարձել ավելի քան չորս հազար մարդ: Ընդդիմությունը պահանջում է Ասադի հրաժարականը և քաղաքական բարեփոխումներ, ինչին միացել են նաև ԱՄՆ-ն ու Եվրախորհուրդը: