08/12/2011 19:07
Կոկոյտեն չի զիջելու իշխանությունը «նարնջագույն հեղափոխությանը»
Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտեն հայտարարել է, որ վայր չի դնի նախագահական լիազորությունները, քանի դեռ վերջ չի դրվել «նարնջագույն հեղափոխությանը»:
Կոկոյտեն նշել է, որ իր լիազորությունների ժամկետը առանց այդ էլ սպառվում է, սակայն ինքը պատրաստվում է իշխանությունը փոխանցել օրինական կարգով, իսկ մարդիկ, որոնք ցույց են կազմակերպել հրապարակում, թույլ չեն տալիս իրեն անել դա: Այս մասին հաղորդում է ria.ru կայքը: