08/12/2011 17:43
Լիբանանի նախագահն արդեն Հայաստանում է
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սուլեյմանի հետ:
Նախագահ Միշել Սուլեյմանն այսօր եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ վաղն առավոտյան այցելելու է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Նշենք, որ այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև` Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն: