08/12/2011 10:10
Այսօր Հայաստան է ժամանում Լիբանանի նախագահը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սուլեյմանի հետ:
Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն: