08/12/2011 11:43
Թուրքիան Սիրիայի դեմ կկիրառի նոր պատժամիջոցներ
Թուրքիան երեկ հայտարարել է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին, այս մասին հաղորդել է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
Հաղորդվում է, որ Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է Սիրիայից առաքվող ապրանքների վրա 30%-ոց հարկի կիրառման մասին:
Հիշեցնենք, որ նախկին դաշնակիցներ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները վատթարացել էին Բաշար Ասադի սուր քննադատությունից հետո: