09/12/2011 18:53
ՀՀ-ԼՀ. Պայմանավորվածությունները կյանքի են կոչվում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ, ով Հայաստանում է Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնական այցի շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նախարար Ա. Աշոտյանի Լիաբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքն ու կրթության և գիտության ոլորտում հայ-լիբանանյան համագործակության ընդլայնման վերաբերյալ հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից: