09/12/2011 20:02
Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին «Հեռուստամարաթոն-2011»-ի ընթացքի, բանակաշինության, մեր հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: