09/12/2011 15:15
Բան Կի Մունը ժամանել է Սոմալի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ժամանել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո;
Հաղորդվում է, որ դա վերջին մի քանի տարիների ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Սոմալի:
Այդ այցը հնարավոր է եղել իրականացնել այն բանի շնորհիվ, որ Աֆրիկյան միության զորքերը դուրս էին շպրտել մայրաքաղաք Մոգադիշոյից մահմեդական ծայրահեղական «Ալ-Շաբաաբ» խմբավորմանը: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: