09/12/2011 12:13
ԱՄՆ-ն հերքել է Պուտինի մեղադրանքները
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնը նշել է, որ ոչ առանց հիմքի է վախենում Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից:
ԱՄՆ-ն ժխտել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մեղադրանքը, ով հայտարարել է, որ Վաշինգտոնն իր գործողություններով սադրել է զանգվածային բողոքի ցույցեր, իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերը «ազդանշան են տվել» ռուսական ընդդիմությանը:
Հինգշաբթի Բրյուսելում ելույթ ունենալով մամլո ասուլիսում, Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ սատարում է ռուսների լավագույն ապագայի հույսներն ու իրավունքը: Նրա խոսքերով, անհանգստությունը, կապված Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների հետ, հիմք ունի:
Դրանից ոչ շատ առաջ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ Պետդումային ընտրություներից հետո մեկնաբանել է Ռուսաստանի քաղաքներում ընթացող բազմահազարանոց ցույցերը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շտապել է դումայի ընտրությունների գնահատականների մեջ:
«Ես նայել եմ մեր ամերիկացի գործընկերների առաջին արձագանքը: Առաջինն, ինչ արել է պետքարտուղարը, ասել է, որ ընտրությունները անազնիվ են և անարդար, թեև դեռևս չէր ստացվել դեմոկրատական ինստիտուտների Բյուրոյի և ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների դիտարկումների նյութերը»,- հայտարարել է Պուտինը, ասելով, որ ինքը ընտրություններին ոչ մի գնահատական չի տալու: Տեղեկացնում է BBC-ն: