09/12/2011 18:26
Կլոր սեղան քննարկում` նպաստելու միգրացիայի կառավարմանը
2011թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ միգրացիոն վիճակագրության ճշգրտման և թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում` նպաստելու միգրացիայի ավելի նպատակային կառավարմանը: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասնեյակի լրատվական ծառայությունից:
Միջոցառմանը մասնակցող հետազոտողները, սոցիոլոգներն ու ազգագրագետները դիտարկեցին միգրացիոն տեղեկատվության հավաքագրման բարելավման ուղիներն ու միգրացիայի վերաբերյալ առավել վստահելի տեղեկատվության աղբյուրները: Քննարկման թեմաներից էին նաև` միգրացիայի ազդեցությունը տարբեր սոցիալական խմբերի վրա և միգրանտների պրոֆիլավորման հարցեր:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցել է Հայաստանի համապատասխան մարմինների` միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, միգրացիոն կառավարմանը վերաբերող փաստաթղթեր մշակելու ջանքերին, անդրադարձել աշխատանքային միգրանտների և վերադարձողների խնդիրներին: Հուսով եմ` այս միջոցառումը նպաստեց ավելի վստահելի տեղեկատվություն ստանալու գործիքների կատարելագործմանը` միգրացիայի ավելի նպատակային կառավարման քաղաքականություն իրականացնելու նպատակով», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:
Միգրացիոն պետական ծառայության, այլ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ մասնակցեցին միջոցառմանը: