09/12/2011 16:18
Orange-ը երկարացնում է ինտերնետի տոնական առաջարկի ժամկետը
Orange-ը երկարացնում է ինտերնետի տոնական առաջարկի ժամկետը մինչև դեկտեմբերի 31- ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ:
Բաժանորդագրվելով Ինտերնետ հիմայի հատուկ սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով)` ինտերնետի սիրահարներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաև նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմն ընդամենը 1 դրամով:
Գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:
Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կկսկեն ստանալ ամսական 12 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ և կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: