09/12/2011 19:20
Ամենից հաճախ օգտագործել են Զ. Փոստանջյանի լուսանկարը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱՀԲ) և «Պրո Մեդիա Գենդեր» հասարակական կազմակերպության 2011թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում իրականացված «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքներով, որին մասնակցել է հայաստանյան 6 լրատվամիջոց՝ «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Ազգ» օրաթերթերը և news.am, Ա1+, Պանորամա լրատվական կայքերը, ներկայացրել է նաև լրատվամիջոցներում առավել հաճախ ներկայացված կանանց լուսանկարների թոփ տասնյակը։
Ըստ այդմ՝ առաջին տեղում Զարուհի Փոստանջյանն է։ Երկրոդ տեղում՝ Մարի Յովանովիչն է։ Հաջորդ տեղերն ըստ հերթականության զբաղեցնում են Հրանուշ Հակոբյանը, Անահիտ Բախշյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էմմին, Հասմիկ Պողոսյանը, Հիլարի Քլինթոնը, Նինո Բուրջանաձեն և Լիլիթ Մկրտչյանը։