10/12/2011 12:52
Էլինա Դանիելյանը 2 հնարավորից վաստակել է 1 միավոր
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) մասնակցում են Պեկինում անցկացվող համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ծրագրով շախմատի մրցումներին:
Այժմ ընթանում է արագ շախմատի մրցաշարը: Երկու տուրից հետո Դանիելյանը և Սկրիպչենկո-Աղաբաբյանն ունեն 1-ական միավոր: Առաջատարը 2 միավորով գրոսմայստեր Ալեքսանդրա Կոստենյուկն է (Ռուսաստան): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Մինչև արագ շախմատի մրցաշարի ավարտը մնում է հինգ տուր: