10/12/2011 14:51
Ջոդի Ֆոստերի հայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Ջոդի Ֆոստերի հայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման`խաբեության և առավել խոշոր չափերի գողության համար:
Լոս-Անջելոսի մերձակայքում գտնվող դատարանը մեղավոր է ճանաչել 89-ամյա Լյուցիուս Ֆոստերին մեղադրանքի 21 հոդվածներով:
Հետաքննությունը պարզել է, որ Ֆոստերը սոցիալապես անապահով անձանցից վերցնում էր 5.000 դոլար գումար էժան բնակարանների շինարարության համար, սակայն նա բնակարաններ չէր կառուցում, իսկ գումարները պահում էր իրեն և այդպիսով խաբել է 21 մարդու: Այդ մասին հաղորդում է «Իտառ-Տասս»-ը: