10/12/2011 11:07
Փարիզը չի դադարեցնի խաղաղապահ գործողությունները Լիբանանում
Ֆրանսիան կշարունակի մասնակցել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի առաքելությանը: Այդ մասին հայտարարել է Լիբանանում Ֆրանսիայի դեսպան Դենի Պետոն:
Այդ հայտարարությունը հնչել է ֆրանսիական խաղաղապահների վրա հարձակումից մի քանի ժամ անց. Լիբանանում ՄԱԿ-ի 5 ֆրանսիացի խաղաղապահներ վիրավորվել են ճամփեզրին տեղակայված արկի պայթյունից: Միջադեպը տեղի է ունեցել Տիր քաղաքի մերձակայքում:
Լիբանանում Ֆրանսիայի դեսպանատանը սպասում են իրավապահ մարմինների կողմից այդ հարձակման շուտափույթ բացահայտմանը:
Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպպեն հայտարարել է, որ խաղաղապահների հանդեպ այդպիսի անհարգալից վերաբերմունքով չի հաջողվի վախեցնել Ֆրանսիային: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: