10/12/2011 10:52
Այսօր ամենուրեք ձյուն է սպասվում
Այսօր Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ: Ցերեկային ժամերին ամբողջ հանրապետությունում սպասվում է ձյուն: Առատ տեղումներ հնարավոր են Գեղարքունիքի մարզում:
Հայպետհիդրոմետը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց ավտոճանապարհներին:
Մայրաքաղաքում սպասվում է ձյուն, հնարավոր է մառախուղ և տեղ-տեղ` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի -1+1, երեկոյան` -2-4:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: