10/12/2011 12:03
Ձմեռը կանանց ծերացնում է 5 տարով
Ձմեռային սեզոնը բացասական է անդրադառնում կանանց արտաքինի վրա և նրանց տարիքը ծերացնում է գրեթե 5 տարով: Նման եզրակացության են եկել գեղեցկության մի խումբ մասնագետներ, որոնք բոլոր եղանակների ընթացքում ուսումնասիրել են 27 -ից 60 տարեկան 5000 կանանց: Նրանց կարծիքով, տարիքային փոփոխությունները կապված են արևի պակասի հետ, որի պատճառով մաշկը դառնում է գունատ, իսկ աչքերի տակի պարկերը` ավելի տեսանելի: Այս մասին գրում է «The Telegraph-ը»:
Ըստ գիտնականների, 10 տարի առաջ կանայք փնտրում էին կնճիռների դեմ բազմապիսի քսուկներ, իսկ այսօր շուկայում ավելի շատ կան ծերացման դեմ ուղղված այլընտրանքային բազմաթիվ կոսմետիկ ապրանքներ:
Նյու Յորքում անցկացված լաբորատոր ուսումնասիրությունների համաձայն, կանանց 82%-ը աչքի տակ պարկերից դժգոհել է հատկապես ձմռանը, իսկ ամռանը նման խնդիրների առջև կանգնել է կանանց միայն 38%-ը: Գիտնականները այս հանգամանաքը բացատրում են նրանով, որ փոքր մազանոթների թողած արյունը հավաքվում է մաշկի տակ, քանի որ արյունը սկսում է օքսիդանալ, մաշկն էլ աստիճանաբար մգվում է : Ձմռանը մաշկը դառնում է ավելի թափանցիկ, հետևաբար մուգ շրջանակներն ավելի նկատելի են դառնում: Սակայն ամռան գալստով իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է, օրգանիզմը ստանում է բոլոր անհրաժեշտ վիտամինները, և ծերացումը մղվում է հետին պլան: