13/12/2011 12:45
«Ժառանգության» անդամները եղել են Գեղարքունիքի մարզում
Դեկտեմբերի 11-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներ Ռուբեն Հակոբյանը, Կարինե Հակոբյանը, Դավիթ Սանասարյանը, խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանն և Արմեն Մարտիրոսյանը այցելել են Գեղարքունիքի մարզ և հանդիպումներ են ունեցել Վարդենիսի, Մարտունու, Գավառի բնակչության և Սևանում` երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում հաշվետվություն է տրվել կուսակցության գործունեության մասին, այնուհետև «Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի, մարդու իրավունքների ոտնահարման, հասարակության ծայրահեղ բևեռացման, երիտասարդության հիմնախնդիրների, ինչպես նաև երկրում ստեղծված ծանր իրավիճակը ծնող պատճառների մասին:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ հանդիպման մասնակիցները բարձրացրել են բազմաթիվ հարցեր կապված թանկացումների, ցածր աշխատավարձերի, ավանդների վերադարձման, կրթության և առողջապահության անմատչելիության, Սևանի հիմնախնդրի և այլ հարցերի շուրջ: Հատկապես սուր քննադատության են ենթարկվել Ազգային ժողովում տիրող մթնոլորտի և պատգամավորին անվայել վարքագիծը: