13/12/2011 10:00
Հռոմի քաղաքապետին փամփուշտներով նամակ են ուղարկել
Իտալիայի ոստիկանությունը 2 նամակ է հայտնաբերել, որոնց մեջ առկա են եղել փամփուշտներ և սպառնալիքներ, որոնք ուղղված են եղել Իտալիայի արդարադատության նախարար Պաոլո Սեվերինին և Հռոմի քաղաքապետ Ջաննի Ալեմաննոյին:
Հաղորդվում է, որ դա միևնույն կազմակերպության կամ հանցախմբի ձեռագիրն է:
Նշենք, որ մինչ այդ ռումբով նամակ էր ստացել հարկերի հավաքագրման ծառայության ղեկավար Մարկո Կուկանյան և այդ ռումբը պայթել էր նրա ձեռքերում, ինչի հետևանքով պաշտոնյան զրկվել էր մատից: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: