13/12/2011 12:49
Լևոն Արոնյանը՝ Լոնդոնի մրցաշարում
Լոնդոնում անցկացված «Դասական շախմատ» մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ և 9 միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր է վաստակել նաև աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ով հաշվետու տուրում միավորը կիսեց Մակշեյնի հետ, սակայն նա լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Հաղթողի կոչումը նվաճեց Կրամնիկը` վաստակելով 16 միավոր: 9-րդ տուրում Ադամսին պարտության մատնած Հիկարու Նակամուրան 15 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 14 միավորով եզրափակեց Մագնուս Կառլսենը` ոչ-ոքի խաղալով Շորտի հետ: Չորրորդը Մակշեյնն է` 13 միավոր արդյունքով:
Շորտը վաստակել է 6, Հոուելը` 4, իսկ Ադամսը` 3 միավոր: